3011 դիտում
19:33 15-04-2015
Տեղի կունենա «Անմոռուկ» ֆիլմի պրեմիերան՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին. տեսանյութ
Ապրիլի 16-ին, ժամը 18:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ռեժիսոր Վազգեն Համբարձումյանի «Անմոռուկ» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության, կատարված ջարդերի մասին, ինչպես նաև, թե ինչպես շատ ու շատ հայ մանուկներ ցեղասպանությունից հետո սփռվեցին աշխարհով մեկ: Ցավոք, նրանցից շատերն այսօր կազմելով ընտանիք՝ տեղյակ չեն իրենց ազգային ինքնության մասին…
Սցենարի հեղինակներ են Գայանե Մարտիրոսյանն ու Գոհար Պետրոսյանը:
Դերերում՝ Գրետա Մեջլումյան, Հովհաննես Օհանյան, Սուսաննա Սարգսյան, Ինա Ստեփանյան, Սեյրան Վանթյան, Մարատ Հովհաննիսյան, Նարեկ Բարսեղյան և այլք:
Նշենք, որ ֆիլմը մայիսի 10-15 կմասնակցի Սեվաստոպոլում տեղի ունեցող «Победили вместе» մրցույթին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1229 դիտում
21:36 08-04-2015
Տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձանի բացումը
1856 դիտում
21:57 24-04-2015
Ապրիլի 25-ին Բեռլինում տեղի կունենա բողոքի ցույց` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
1527 դիտում
09:57 04-10-2015
Տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Իմ երազանքի Հայաստանը» ցուցահանդեսի բացումը
Այս բաժնից
769 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում
907 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ