211652_close_icon
views-count1599 դիտում article-date 10:15 17-04-2015

Մոտակա տարիներին մենք՝ հայաստանցիներս, ստիպված կլինենք ձգել մեր գոտիները. Առավոտ

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված. «Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ մոտակա տարիներին մենք՝ հայաստանցիներս, ստիպված կլինենք ձգել մեր գոտիները: Նման կանխատեսման համար բազմաթիվ հիմքեր կան։ Ռուսաստանից եկող տրանսֆերտները, որոնցով ապրում են մեր հազարավոր քաղաքացիներ, կրճատվել են տարբեր հաշվարկներով՝ 30-40 տոկոսով: Դրա պատճառը պարզ է՝ Ռուսաստանի ծանր տնտեսական վիճակը, որը, ինչպես հասկացա Պուտինի երեկվա հայտարարություններից, դեռ երկար է տևելու: Բայց կրճատվել է նաև Արևմուտքի օգնությունը՝ USAID-ի ծրագրերի կրճատումը դրա վառ օրինակն է: Խնդիրը, հավանաբար, ոչ միայն արդյունքների բացակայությունն է և ոչ միայն մեր կտրուկ շրջադարձը դեպի ԵՏՄ: Խնդիրն այն է, որ մեր վիճակը հնարավոր չէ «դրամատիզացնել» այն աստիճանի, որ դրա դիմաց հաջողվի մշտապես փող ստանալ: Այնպես որ՝ որևէ տեղից շոշափելի օգնություն սպասելն անիմաստ է: Այս իրավիճակն, անշուշտ, ունի նաև իր դրական կողմերը՝ մարդիկ հույսները դնում են իրենց ներքին հնարավորությունների վրա, մտածում են ոչ թե օգնությունների, այլ ներդրումների մասին: Իսկ դրա համար պետք է առանց որևէ դրամաշնորհի, բացառապես սեփական նախաձեռնությամբ փոխել մաքսային և հարկային օրենսդրությունն ու վարչարարությունը, որպեսզի գործարարները մեր երկրում կարողանան շնչել: Ես այնքան միամիտ չեմ, որ չհասկանամ, թե ինչու նրանք «չեն շնչում»: Բայց երբ հասունանում է օբյեկտիվ անհրաժեշտությունը, վաղ թե ուշ բոլոր արհեստական խոչընդոտները վերանում են»,–գրում է թերթի խմբագիրը։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր