211652_close_icon
views-count1286 դիտում article-date 16:14 28-01-2022

Մենք հետևողական կլինենք՝ անցած 30 տարիներին ձևավորված  լավագույն ավանդույթները պահպանելու և Հայրենյաց պաշտպանի կոչումը բարձր պահելու հարցում. Արցախի ՊԲ հրամանատար

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ- լեյտենանտ Կամո Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի և Հայրենյաց  Պաշտպանի օրվա կապակցությամբ:

 Կամո Վարդանյանն ընդգծել է, որ ստեղծվել են արժեքներ, որոնք տասնամյակներ շարունակ երաշխավորել են հայերի տեղն ու դերակատարումը տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներում:

«Այսօր ազգովի նշում ենք մեր պետականության հենասյուն ու ապավեն  հանդիսացող կարևորագույն կառույցի՝ Հայոց Բանակի կազմավորման 30-ամյակը և Արցախի Հանրապետության տոնացույցի համաձայն՝ հայրենյաց պաշտպանի օրը. արժեքներ, որոնք 10-ամյակներ շարունակ երաշխավորել են մեր  տեղն ու դերակատարումը տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներում և պայմաններ ստեղծել  մեր ազգի ու պետականության հետագա կենսագործունեության համար: Իհարկե, մեր ազգային ու պետական երազանքների  իրականացման ճանապարհին մենք ստիպված ենք եղել վճարել ամենաթանկ գնով, ինչն այսօրվա տոները դարձնում է շատ ավելի խորհրդավոր ու նվիրական: Գլուխ եմ խոնարհում հանուն հայրենիքի նահատակված բոլոր նվիրյալների լուսավոր հիշատակի,նրանց հարազատների և մարտական ընկերների  առջև:

Շնորհավորանքներս ՝ Հայոց բանակի կազմավորման ակունքներում կանգնած և այսօր շարքում գտնվող այն բոլոր անհատներին, որոնք երբևէ կրել ու շարունակում են կրել հայրենիքի պաշտպանի մեծագույն կոչումը: Մենք դեռևս ունենք բազմաթիվ անելիքներ ու անցնելիք երկար ճանապարհ, և ՊԲ հրամանատարության, ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորելով մեր բոլոր հայրենակիցներին, ուզում եմ վստահեցնել, որ մենք հետևողական կլինենք՝ անցած 30 տարիներին ձևավորված  լավագույն ավանդույթները պահպանելու և Հայրենյաց պաշտպանի կոչումը բարձր պահելու համար»,-ասված է շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր