1030 դիտում
11:50 17-04-2015
Եմենի ռմբակոծությունները կհանգեցնեն երկարատև արյունահեղ քաղաքացիական պատերազմի. Իրանի ներկայացուցիչ
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Գոլյամալի Խոշրուն ապրիլի 16-ին Անվտանգության Խորհրդին ուղղված իր նամակում գրել է, որ Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների կողմից Եմենի ռմբակոծությունները կհանգեցնեն երկրի էլ ավելի ապակայունացմանը և կարող են ի վերջո վերածվել երկարատև արյունահեղ քաղաքացիական պատերազմի:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, դիվանագետը նշել է, որ արտերկրյա ռազմական ինտերվենցիան երբեք էլ չի հանգեցրել որևէ վեճի կարգավորման, և Եմենի ներկայիս ավիահարվածները բացառություն չեն լինի:
Նմանատիպ նյութեր
1028 դիտում
18:33 16-06-2015
Բան Կի Մունը կոչ է արել Ռամադանի ընթացքում դադարեցնել Եմենի ռմբակոծությունները
970 դիտում
22:27 30-01-2024
Եմենի հութիները հայտնել են, որ պատրաստ են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ երկարատև առճակատման
Այս բաժնից
862 դիտում
14:25 19-01-2025
Արևմուտքը փորձում է Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել. նախագահ Վուչիչ
736 դիտում
13:56 19-01-2025
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրդադարի ռեժիմը
796 դիտում
13:31 19-01-2025
Առնվազն վեց բերման ենթարկված Թբիլիսիում «փակ դիմակներով» ցույցերի ժամանակ