211652_close_icon
views-count765 դիտում article-date 12:24 17-04-2015

«Wikileaks»-ի հիմնադիրը համաձայնել է, որ շվեդական դատախազության աշխատակիցներն իրեն հարցաքննեն Լոնդոնում

«Wikileaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը համաձայնել է, որ շվեդական դատախազության աշխատակիցներն իրեն հարցաքննեն Լոնդոնում: Նրա համաձայնության մասին վկալող ծանուցագիրը ապրիլի 16-ին ուղարկվել է ավագ դատախազ Մարիան Նյուին: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը` մեջբերելով շվեդ փաստաբան Տոմաս Ուլսոնի խոսքերն այն մասին, որ իրենք դրան ձգտում էինք արդեն մի քանի տարի և ուրախ են, որ դատախազությունն էլ եկավ այն եզրակացությանը: Փաստաբանը հույս է հյատնել, որ հարցաքննությունը կկայանա արդեն մոտ ժամանակներս և դատախազությունը կշարժվի բացառապես օրենքով:

Նմանատիպ նյութեր