WikiLeaks-ի հիմնադիրը խոստանում է հանձնվել ԱՄՆ-ի իշխանություններին, եթե ազատ արձակվի իր զեկուցողը
Սկանդալային բացահայտումներով հայտնի WikiLeaks ընկերության հիմնադիր Ջուլիան Ասանժը, ով թաքնվում է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը, հայտարարել է, որ պատրաստ է հանձնվել ամերիկյան իշխանություններին, եթե վերջիններս ներում շնորհեն իր իրազեկող, ԱՄՆ-ի զինված ուժերի նախկին սպա Բրեդլի Մեննինգին (նախկին անունը՝ Չելսի. նա փոխել է սեռը և անունը), հաղորդում է BBC-ն։
Հայտարարությունը նա տեղադրել է ընկերության՝ Twitter-ի միկրոբլոգում։ Այդուհանդերձ, նշել է, որ չնայած պատրաստ է հանձնվել, սակայն ինքն իրեն մեղավոր չի համարում և գտնում է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումն անօրինական է։
Մեննինգը 2013 թվականին դատապարտվել է 35 տարվա ազատազրկման՝ գաղտնի տեղեկություններ հրապարակելու համար։ Այս տարվա սեպտեմբերի 10-ին նա հացադուլ հայտարարեց, սակայն մի քանի օր անց դադարեցրեց։