211652_close_icon
views-count1862 դիտում article-date 18:22 30-03-2014

Շևարդնաձեն կարծում է, որ Սաակաշվիլիին անպայման պետք է հարցաքննեն և ինքն էլ է պատրաստ պատասխանել հարցերին

Վրաստանի դատախազության կողմից նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հարցաքննության կանչելու փաստը մեծ քննարկումների առիթ է դարձել Վրաստանում: Վրացական «Կվիրիս պալիտրան» այս թեմայով զրուցել է նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հետ, ով հայտնել է, որ Սաակաշվիլիին անպայման պետք է ներկայան հարցաքննության և եթե կարիք լինի ինքը ևս պատրաստ է իր տեղեկություններով կիսվել դատախազությունում: «Իմ կարծիքով եթե դատախազությունում հարցեր են առաջացել ուրեմ լուրջ կասկածներ կան ու ամեն դեպքում պետք է նրան հարցաքննել, բայց այդ ամենը պետք է լինի երկրի օրենքների շրջանակներում», -ասել է Շևարդնաձեն: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե հարցաքննությունն ինչպիսի անդրադարձ կունենա Վրաստանի Արևմուտքի հետ հարաբերույթուններում, նա նշել է, որ. «Համոզված եմ, որ կհարցաքննեն, թե ոչ դա ոչ մի կերպ չի անդրադառնա Արևմուտքի հետ հարաբերություններին: Հնարավոր է լինի ինչ որ եվրոպացի քաղաքագետ, ով նրան օգնելու համար պաշտպանող հայտարարություն անի, սակայն հիմնականում դրանք քաղաքականության մեջ եղանակ չեն փոխի: Իսկ հիմնականում, բոլորի պահանջը կլինի արդարացի քննություն անցկացնելը»:

Նմանատիպ նյութեր