1268 դիտում
19:52 17-04-2015
Ներառական և դիմակայուն դպրոցները Հայաստանի զարգացման անկյունաքար
Ապրիլի 17-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Ներառական և դիմակայուն դպրոցներ. 21-րդ դարի դպրոցական շենքերը Հայաստանի երեխաների համար» թեմայով կլոր սեղան-քննարկում, որը կազմակերպել էին ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և Հայաստանի ամերիկյան համալսարանը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը, ՀԱՀ նախագահ Արմեն Դեր Կյուրեղյանը, Ունիսոն ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը և այլոք: Կլոր սեղան-քննարկման նպատակն էր օժանդակել ՀՀ կառավարությանը և ներգրավված շահառու կողմերին՝ քննարկելու այն անհրաժեշտ քայլերը, որոնք կնպաստեն երեխաների ու կրթական ոլորտի աշխատակիցների սոցիալական ներառմանը, դպրոցների սեյսմիկ անվտանգությանը և ռեսուրսների ու էներգիայի արդյունավետ օգտագործմանը:
Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ ՏԿԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը: Նրա խոսքով ՀՀ կառավարության համար ռազմավարական մեծ նշանակություն ունեն որակյալ կրթության ապահովումը, կրթության ներառականությունը և ռեսուրսների ու էներգիայի արդյունավետ օգտագործումը հանրային հաստատություններում: «Հայաստանում աղետների վնասների կանխարգելման և երեխաների խոցելիության նվազեցման ծրագրի շրջանակներում իրականացվել է հսկայածավալ աշխատանք, ուսումնասիրվել է շատ դպրոցների սեյսմակայունությունը: Հայտնի է, որ մեր դպրոցների մի մասը կառուցվել է խորհրդային տարիներին, և դրանցից շատերը ենթակա են քանդման, իսկ մի մասն էլ վերակառուցման», - նշեց Հ. Մխիթարյանը: Նա փաստեց նաև, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ երեխան ավելի գրագետ և կրթված է մեծանում նորոգված և բարեկարգ դպրոցում:
Քաղաքաշինության նախարար Ն. Սարգսյանի խոսքով ՀՀ հանրակրթական դպրոցներում երեխաների և կրթական անձնակազմի անվտանգությունը գերակա կարևորություն ունի: «Յուրաքանչյուր նոր կառուցվող դպրոցական շենք, պետք է ապահովի ռեսուրսների խելամիտ օգտագործում՝ ի հավելումն սեյսմիկ անվտանգ միջավայր առաջարկելուն», - եզրափակեց Ն. Սարգսյանը:
Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հ. Արենսը նշեց, որ նոր դպրոցական շենքերը պետք է համապատասխանեն բոլոր երեխաների իրավունքների պահանջներին՝ մասնավորապես դպրոցների ներառականության տեսանկյունից: «ՀՀ կառավարությունը որդեգրել է ներառական կրթության քաղաքականություն՝ նպատակ դնելով պաշտպանել յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքը, որի համար անհրաժեշտ է ապահովել համապատասխան պայմաններ», - եզրափակեց Հ. Արենսը:
Քննարկման ընթացքում թեմայի վերաբերյալ ելույթով ու զեկույցներով հանդես եկան նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՀԱՀ նախագահ Արմեն Դեր Կյուրեղյանը, Ունիսոն ՀԿ նախագահ Ա. Ալավերդյանը և այլոք:
Նմանատիպ նյութեր
1414 դիտում
13:46 20-10-2022
ԵՄ-ն 23 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին ներառական և դիմակայուն սոցիալ-տնտեսական զարգացման համար
1033 դիտում
23:01 01-05-2024
Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անկախության զարգացման մի շատ կարևոր անկյունաքար է դրվում․ Փաշինյան
4799 դիտում
21:06 18-07-2018
Ներառական կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է ներառական հասարակություն․ քննարկում
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից