3478 դիտում
20:29 17-04-2015
Գավառի Սուրբ Կարապետ եկեղեցում ցուցադրման է բերվել Հին Բայազետի բերդի երկփեղկ դռներից մեկը
Գավառ քաղաքի Սուրբ Կարապետ եկեղեցում ցուցադրման ներկայացվեց Հին Բայազետի բերդի երկփեղկ դռներից մեկը: Ցուցադրությունը նախաձեռնել էր Գավառ քաղաքի բնակիչ, Սուրբ Կարապետ եկեղեցու վերականգնման և վերաբացման հովանավոր Սամվել Սինանյանը:
Ինչպես ներկայացրեց Սամվել Սինանյանը` Հին Բայազետի բերդի մուտքի երկփեղկ մետաղակուռ դուռը պատրաստվել է 18-րդ դարում և կշռում է 1600 կիլոգրամ: Այն Հին Բայազետի հայերը իրենց հետ Արևելյան Հայաստան են տեղափոխել 1830 թվականի գաղթի ժամանակ: Այդ դռները 1835 թվականին տեղադրվել են Երևանի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու մուտքի վրա, իսկ երբ սովետական կարգերի ժամանակ քանդվել է եկեղեցին, դռները հանգրվանել են Հայաստանի Պատմության թանգարանի բակում
Նախաձեռնության հեղինակի առաջարկով որոշվեց ապրիլի 19-ին Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցել Սուրբ պատարագ` ի նշանավորումն Հին Բայազետի բերդի դռան ցուցադրության: Այս մասունքը Սուրբ Կարապետում ցուցադրության կմնա որոշակի ժամանակով, որը տեսնելու հնարավորություն կունենան շատ մարդիկ:
Նմանատիպ նյութեր
25613 դիտում
15:32 01-04-2018
Մարտակերտի Սուրբ Կարապետ եկեղեցում նշվեց Սուրբ Զատիկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2253 դիտում
21:39 05-05-2019
Հայրապետական Սուրբ Պատարագ Կրետեի Սուրբ Հովհաննու Կարապետ 350-ամյա եկեղեցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
754 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
652 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
556 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին