211652_close_icon
views-count25571 դիտում article-date 15:32 01-04-2018

Մարտակերտի Սուրբ Կարապետ եկեղեցում նշվեց Սուրբ Զատիկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն՝ քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։ Քրիստոնյաներն իրար ողջունում են, ասելով.-Քրիստոս յարեաւ ի մեռելոց… -Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի: Մարտակերտի Սուրբ Կարապետ Եկեղեցում նշվեց Սուրբ Զատիկը, որին ներկա էին ԱՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Հարությունյանը, շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Նվեր Սաիյանը, Մարտակերտի քաղաքային համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանը, շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի վարիչ, Մարտակերտի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչեղբայր Մհեր Անդրյանը եւ հավատացյալներ: Զատկի տոնակատարության արարողությունն անցկացրեց Մարտակերտի Սուրբ Կարապետ Եկեղեցու քահանա Տեր Բարսեղ Անդրյանը: Մասնակցում էին նաեւ Հայոց բանակի սպաներ եւ զինվորներ: [b]Լուսինե Զաքարյան, Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+

Նմանատիպ նյութեր