211652_close_icon
views-count926 դիտում article-date 21:26 17-04-2015

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը Հաագայում մասնակցեց Կիբերտարածքի հարցերով համաշխարհային համաժողովին

Ապրիլի 16-ին Նիդերլանդների Հաագա քաղաքում բացվեց Կիբերտարածքի հարցերով համաշխարհային համաժողովը, որը նպատակ ունի քննարկելու էլեկտրոնային միջոցների կիրառմանն առնչվող հարցերն ու ծագող հնարավորություններին զուգահեռ զարգացող նոր մարտահրավերները և փորձել համագործակցային ուղիներ մշակել դրանց լուծման համար: Համաժողովին մասնակցում էր Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված են նաև ՀՀ ԶՈՒ և Ոստիկանության ներկայացուցիչները: Նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրեց Հայաստանի իրականացրած քայլերը կիբերհանցավորության դեմ պայքարում և դիրքորոշումները կիբերտարածքի զարգացման ապագա սկզբունքների առումով` մասնավորապես նշելով, որ ինքնության վրա հիմնված բռնությունների գործադրման, այդ թվում նաև` ցեղասպանության կամ անցյալում իրականացված ցեղասպանությունների ոճրագործների փառաբանման կոչերը համացանցի միջոցով վերածվում են լուրջ վտանգի միջազգային խաղաղության ու անվտանգության համար: Աշոտ Հովակիմյանը մասնավորապես նշեց. «ՄԱԿ-ի կանոնադրության բոլոր նպատակներն ու սկզբունքները պետք է հավասարապես, իրենց ամբողջությամբ կիրառելի լինեն ինչպես ցանցերից դուրս, այնպես էլ` առցանց: Այս առումով կարևոր է մարդու բոլոր իրավունքները պաշտպանել ամենուր` անկախ այդ տարածքների իրավական կարգավիճակից, ինչպես ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում»:

Նմանատիպ նյութեր