52356 դիտում
10:59 18-04-2015
Նոր մանրամասներ՝ Սպիտակի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. պարզվել է մահացած և բոլոր վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 7-րդ կայազորային քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ ապրիլի 17-ին, Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած ժամկետային զինծառայողի և բոլոր վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մահացել է Սյունիքի մարզի բնակիչ, 20-ամյա Արտյոմ Թորոսյանը, ով ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ հիվանդանոց են տեղափոխվել ուղևորներ՝ ժամկետային զինծառայողներ, 19-ամյա Նարեկ Ավագյանը, 19-ամյա Մարտիրոս Քոչարյանը, 19-ամյա Մհեր Շավեշյանը, 19-ամյա Ռաֆայել Օհանյանը, 19-ամյա Հարություն Բուդուլյանը, 19-ամյա Բորիս Նիկոյանը, 19-ամյա Արման Օվազյանը, 19-ամյա Հայկ Գրիգորյանը և 19-ամյա Արման Սարգսյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ЗИЛ 131 մակնիշի ՊՆ 6744 Շ համարանիշի ավտոմեքենան վարել է Ա. Թորոսյանը:
Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/17/49981/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], ապրիլի 17-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված «Ուրալ» մակնիշի զինվորական ավտոմեքենան Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 15 մետր գլորվելով` գլխիվայր շրջվելով` հայտնվել ձորում: Ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով 8 հոգի՝ որից 3-ը ծայրահեղ ծանր, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սպիտակի հիվանդանոց, իսկ 1 հոգի էլ հիվանդանոցի ճանապարհին մահացել էր:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել նաև Լոռու մարզի դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, և ՀՀ Պն Լոռու մարզի կայազորային զինվորական դատախազ Արթուր Զաքարյանը: Ժամանել էր նաեւ Ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ վիրավորներին ավտոմեքենայից դուրս էին բերել քաղաքացիները, Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ մարզի ՓՎ պետ Հրաչ Անտոնյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 132+
132+