211652_close_icon
views-count1313 դիտում article-date 10:34 18-04-2015

Ակնհայտ է, որ Մահչուփյանին «հանկարծակի թոշակի անցկացրեցին» թուրքական պետության ժխտողական դիրքորոշումը չճանաչելու համար. EGAM մտահոգությունը. ՀԱ

«Եվրոպական հասարակական հակառասիստական շարժումը (EGAM) մտահոգություն է հայտնել, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը Հայոց ցեղասպանության մասին խոսելուց հետո պաշտոնաթող է արվել,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:-Շարժման տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ թեպետ թուրքական իշխանությունները խոսում են Մահչուփյանի «հանկարծակի թոշակի անցնելու մասին», սակայն ակնհայտ է, որ իրական պատճառը պոլսահայ մտավորականի կողմից թուրքական պետության ժխտողական դիրքորոշումը չճանաչելն է: «Սա ազդանշան է այն բանի, որ Ցեղասպանության հարցում Թուրքիայի ավանդական ժխտողական դիրքորոշումը 100-րդ տարելիցին էլ աշխատում է: Թուրքիան միավորել է վախեցնելու քաղաքականությունը և հակադարձելու քաղաքականությունը, ինչի օրինակը դարձավ Գալիպոլիի միջոցառումները նույն օրն անցկացնելու նախաձեռնությունը»,- նշվում է հայտարարության մեջ» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր