211652_close_icon
views-count1067 դիտում article-date 11:51 18-04-2015

Իրանական բանակից շատ բան կարելի է սովորել. Հասան Ռուհանի

Իրանական բանակը ձգտում է տարածաշրջանում միմիայն խաղաղություն հաստատել, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին նախօրեին Իրանի բանակի օրվան նվիրված իր ելույթում: Ռուհանին ասել է, որ իրանական բանակը հզոր է և ձգտում է խաղաղության ու ավտանգության, այլ ոչ երեխաների վրա հարձակման: «Շատ պետություններ պետք է օրինակ վերցնեն մեր զինված ուժերից, այլ ոչ ձգտեն թշնամանք սերմանել տարածաշրջանում կամ էլ հարձակվել անպաշտպան ծերունիների և երեխաների վրա, ինչպես դա անում են Եմենում: Իրանի նպատակների մեջ բացակայում է տարածաշրջանում գերիշխանության և գերակայունության ձգտելը»,-ասել է Իրանի նախագահը:

Նմանատիպ նյութեր