211652_close_icon

Առանց Իրանի տարածաշրջանում խաղաղություն երբեք չի լինի. Հասան Ռուհանի

views-count1658 դիտում article-date 14:10 10-03-2014
Առանց Իրանի մասնակցության տարածաշրջանում խաղաղություն և հանգստություն երբեք չի լինի, և դա՝ մեր շահիդների (նահատակ) և վետերանների շնորհիվ: Նման հայտարարություն է արել Իրանի նախագահ Հասան Ռուհանին Իրանում Նահատակների օրվա կապակցությամբ նրանց ընտանիքների հետ հանդիպման ժամանակ: Իրանի նախագահն իր երկիրն անվանեց ամենահզոր պետությունը տարածաշրջանում: «Ժամանակին մեր թշնամին կարծում էր, թե Իրանը թույլ պետություն է և հնարավոր է նրան մեկ հարվածով ոչնչացնել: Սակայն այսօր բոլորին պարզ է, որ Իրանը ամենահզորն է տարածաշրջանում»,-ասել է Ռուհանին:

Նմանատիպ նյութեր