726 դիտում
12:32 18-04-2015
ԱՊՀ ՄԽՎ-ում պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ ասուլիսով
Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ապրիլի 17-ին տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ հանդիսավոր լիագումար նիստի ավարտից հետո, որը նվիրված է եղել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին, ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ-ում պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով: Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե ԱԺ փոխնախագահն ինչպես է գնահատում Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ): «ԵՏՄ-ին անդամակցելիս Հայաստանն առաջնորդվել է պետական շահով: Ժամանակը ցույց տվեց, որ ՀՀ Նախագահի որոշումն արդարացված էր, եւ պատահական չէր, որ Հայաստանի խորհրդարանական ուժերի ճնշող մեծամասնությունը կողմ քվեարկեց Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին:
Միությանն անդամակցելով` Հայաստանի Հանրապետությունը դարձավ շուրջ 170 միլիոնանոց շուկայի մի մասը: Կցանկանայի կարեւորել նաեւ էժան էներգակիրների հասանելիությունը, ինչը Հայաստանի համար հեռանկարային նշանակություն ունի: Հայաստանի Հանրապետությունը սահմանին գազը ստանում է 189 ԱՄՆ դոլարով, իսկ նավթամթերքը ներկրում է 30 տոկոս ազատված մաքսատուրքով»,-ի պատասխան նշել է Էդուարդ Շարմազանովը:
Նմանատիպ նյութեր
2546 դիտում
15:34 02-05-2016
Հայաստանի և Ֆինլանդիայի արտգործնախարարները համատեղ մամուլի ասուլիսով են հանդես եկել
2612 դիտում
17:57 19-04-2016
Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում հանդես է եկել մամուլի ասուլիսով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
643 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
694 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
853 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան