44925 դիտում
13:09 10-05-2016
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Պնախարար Սեյրան Օհանյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը Գորիս քաղաքում մասնակցեցին Սյունիքի մարզպետի նախաձեռնությամբ կառուցված Արցախյան հերոսների հիշատակի հուշարձանի բացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 9-ին, Գորիսում բացվեց Արցախյան հերոսամարտում զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշարձան:
Ինչպես Գորիսից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ և կարելի է ասել՝ ողջ Սյունիքի ազգաբնակչությունը:
Հուշարձանի կառուցման նախաձեռնության գլխավոր հերոսը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էր, ով ողջունելով հյուրերին և սյունեցիներին՝ իր խոսքում մասնավորապես նշեց. «Ապրիլի 2-ին մենք մեկ անգամ ևս աշխարհին ապացուցեցինք, որ մեր ձեռքբերումների տերն ենք: Արցախցին ազատ, անկախ ապրելու իրավունքը վաղուց է վաստակել և այդպես էլ շարունակվելու է: Կարծում եմ՝ ողջ աշխարհը հասկացավ, որ հայ զինվորի դեմ ինչքան էլ պատրաստված բանակ լինի, միևնույն է, հայի ոգին ոչ ոք չի կարող կոտրել. տասնութ-քսան տարեկան հայ զինվորը կարողացավ այնպիսի մի մեծ հարված տալ, որ այսօր էլ ավելի մեծ պետություններ զարմացած են հայ զինվորի խիզախությամբ, նրա բազկի ուժից»:
Նորակառույց հուշարձանի ժապավենը կտրեց մարզպետը, որից հետո վարչապետն ու պաշտպանության նախարարը ծաղիկներ խոնարհեցին հուշարձանին:
Ազգաբնակչությանը բարեմաղթանքով դիմեց նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 275+
275+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
706 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
724 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»