Ժամանակի մեջ քարացած պարուհին. ֆոտոշարք
Լուսանկարիչ Ջեֆրի Բենհութը, որը բնակվում է Բրյուսելում, պարուհու յուրօրինակ լուսանկարների շարք է ստեղծել:
Փոշու փոքրիկ «պայթյունների» ֆոնին պարողի լուսանկարների շարքն արվել է Campina Friesland Kievit հոլանդական ընկերության գովազդի համար: Ընկերությունն արտադրում է սերուցք` սուրճի համար: Նման լուսանկարներ ստանալու համար հատուկ տեխնիկա է օգտագործվել:
Իր աշխատանքները Բենհութն իրականացնում է Norvell Jefferson ստեղծարար կենտրոնի հետ: