211652_close_icon
views-count815 դիտում article-date 11:19 20-04-2015

Դոնբասի հակամարտության պատճառով Ուկրաինան 3 մլրդ դոլար է կորցրել

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինայի պետական բյուջեն 2,8 մլրդ դոլար է կորցրել Դոնբասի հակամարտության ընթացքում չվճարված հարկերի պատճառով, հաղորդել է «Украинская правда»-ն: «Ողջ ձմեռ մենք էլեկտրաէներգիա և գազ ենք մատակարարել, ինչը ևս հավելյալ 1 մլրդ դոլար է կազմում»,-ասել է նա: Յացենյուկը հավելել է, որ կառավարությունը գրեթե 670 մլն դոլար է վճարել Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներում գրանցված Դոնբասի թշակառու բնակիչներին:

Նմանատիպ նյութեր