211652_close_icon
views-count1376 դիտում article-date 15:19 20-04-2015

Ադրբեջանից պահանջում են մինչև Եվրոխաղերն ազատ արձակել քաղբանտարկյալներին

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել իր միջազգային գործընկերին համատեղ ուժերով պայքարել Ադրբեջանում մինչև Եվրոպական խաղերի մեկնարկը քաղբանտարկյալներին ազատ արձակելու գործում: HRW-ի՝ Եվրոպայի և Ասիայի հարցերով տնօրեն Ջեյն Բյուքենեն հայտարարել է, որ Եվրոխաղերին մնացել է 2 ամսից էլ քիչ ժամանակ, սակայն Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տիրող սարսափելի իրավիճակում դրական փոփոխություն չկա: «Եվրոպացի առաջնորդները պետք է հստակ հայտարարեն, որ եթե Ադրբեջանի իշխանություններն ազատ չարձակեն կառավարությանը քննադատելու համար ձերբակալված ակտիվիստներին, հասարակական գործիչներին, նրանք Բաքու չեն ուղարկի իրենց պատվիրակություններին»,-ասել է Բյուքենեն: HRW-ն հրապարակել է նաև տեսահոլովակ՝ ալիևյան կլանի ամենամեծ քննադատների՝ հետաքննող-լրագրող Խադիջա Իսմայլովայի, իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսների, Ինթիգամ Ալիևի, ինչպես նաև Ռասուլ Ջաֆաևի մասին: Կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասված է նաև, որ Եվրոպական օլիմպիական կոմիտեները պետք է կանգնեն քաղբանտարկյալների կողքին և հստակ հայտարարեն, որ Ադրբեջանի կառավարությունը, մերժելով հիմնարար արժեքները, չի կարող լինել միջազգային սպորտային հեղինակավոր միջոցառման տնօրինողը:

Նմանատիպ նյութեր