211652_close_icon
views-count1518 դիտում article-date 23:42 20-04-2015

Դոմինիկյան հանրապետությունում ինքնաթիռ է վթարվել. կա 7 զոհ

Դոմինիկյան հանրապետության արևելյան ափերին թեթևշարժիչային ինքնաթիռ է վթարվել, ինչի հետևանքով ինքնաթիռում եղած բոլոր 7 ուղևորները մահացել են: Ըստ AP գործակալության, Piper PA-32 ինքնաթիռն ընկել է Պունտա-Կանի հանգստավայրից թռչելուց անմիջապես հետո: Հայտնի է, որ ինքաթիռը ուղևորվել է երկրի հյուսիսում գտնվող Սամանա թերակղզի: Պատահարի պատճառները հայտնի չեն, սակայն ըստ նախնական տեղեկությունների, օդաչուն փորձել է վթարային վայրէջք կատարել, սակայն ինքնաթիռը կործանվել է օդակայանի հարևանությամբ գտնվող գոլֆի դաշտում և այրվել:

Նմանատիպ նյութեր