836 դիտում
20:13 21-04-2015
Հնդկաստանում բժշկական օգնություն չստացած ուսանողները գրոհել են հիվանդանոցի շենքը
Հնդկաստանի հարավում գտնվող գյուղերից մեկի տասնյակ բնակիչներ տակնուվրա են արել հանրապետական հիվանդանոցի շենքը եւ մի քանի ավտոմեքենաներ այրել այն բանից հետո, երբ բուժհաստատությունում նրանց հարազատներին համապատասխան օգնություն չեն ցուցաբերել: Բանն այն է, որ հիվանդանոցում ոչ մի բժիշկ չի եղել:
Բուժօգնության համար դիմել են մի խումբ ուսանողներ, որոնք տուժել են միկրոավտոբուսի վթարից: 5 մարդ մահացել էր, եւս 6-ը մարմնական վնասվածքներ էին ստացել:
Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, բայց պարզվել է, որ այնտեղ բժիշկներ չկան: Ավելի ուշ վիրավոր ուսանողներին տեղափոխել են այլ հիվանդանոցներ, իսկ մինչ այդ նրանք կատարվածից զայրացած հարազատների հետ գրոհել են հիվանդանոցի շենքը: Իրավապահները քննում են դեպքը:
Նմանատիպ նյութեր
2066 դիտում
21:07 21-02-2014
Ճանաչված խմբագիրներն ու մամուլի փորձագետները գրոհել էին ոստիկանության վարչական շենքը. ֆոտոշարք
1406 դիտում
20:58 29-04-2014
Զինված մարդիկ գրոհել են Լիբիայի խորհրդարանի շենքը
Այս բաժնից
799 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1273 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
808 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել