905 դիտում
10:51 21-04-2015
Մայիսի 3-ին Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրությունները խոստանում են թեժ լինել. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, անդրադառնալով Արցախի «Վերածնունդ» կուսակցության անդամների դեմ սպառնալիքներին, վստահեցրեց, թե նման բան չկա. «Դա զուտ հայտարարություն է՝ ինչ-որ քաղաքական դիվիդենտներ շահելու համար»:
Մայիսի 3-ին Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրությունները խոստանում են թեժ լինել: Համենայնդեպս, Արցախը, որ մշտապես աչքի է ընկել ընտրություններում և, առհասարակ, քաղաքացիական կյանքում համերաշխության կոչերով, այս օրերին հայտնվել է լարված իրավիճակում: «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հայտարարություն է տարածել իշխանությունների կողմից իրականացվող հալածանքների մասին: Ո՞վ է հալածում քաղաքական կառույցի ներկայացուցիչներին Արցախում և, առհասարակ, ի՞նչ հալածանքների մասին է խոսքը, «Ժողովուրդ»-ն այս հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով զրուցեց նախ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ:
«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն ասաց, թե իրենց կուսակցության դեմ իշխանությունների որդեգրած քաղաքականությունն արդեն զգացվեց քարոզարշավի երկրորդ օրը. «Առաջին օրը Ստեփանակերտի տարբեր կոլեկտիվների հետ հաջողված հանդիպումներին հաջորդեցին սակավամարդ հանդիպումները: Դա շատ զարմանալի էր: Երբ հետաքրքրվեցինք, պարզվեց, որ հիմնարկների տնօրենները ցուցում էին ստացել մարդկանց արգելել մեզ հետ հանդիպումների գալը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1117 դիտում
11:48 04-09-2014
Քասախում ավագանու արտահերթ ընտրությունները խոստանում են թեժ անցնել. «Ժողովուրդ»
1593 դիտում
09:03 03-09-2020
Երևանի ավագանու նիստը խոստանում է թեժ լինել. ինչ փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ»
6408 դիտում
09:32 04-09-2021
Նիկոլ Փաշինյանը կգնա խորհրդարան. ԱԺ նիստը խոստանում է թեժ լինել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
631 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
871 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2191 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ