1336 դիտում
16:36 21-04-2015
Բարեկարգվում է Գլխավոր պողոտայի Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգին
Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում «Տաշիր գրուպ» ընկերությունը մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի՝ Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգում («Մալիբու» սրճարանին հարակից հանգստի գոտի) իրականացնում է բարեկարգման աշխատանքներ: Ծրագրի շրջանակում կբարեկարգվի այգու 18846 քմ ընդհանուր մակերեսը, կապահովվի ժամանակակից լուծումներով արտաքին լուսավորություն, կփոխարինվեն ճեմուղիների և աստիճանների սալահատակները:
Հարկ է նշել, որ իրականացվող ծրագրի արդյունքում այգու ներկայիս կանաչ մակերեսը զգալիորեն կընդլայնվի, կավելանա նաև ջրային մակերեսը:
Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար այգին մատչելի ու հարմարավետ դարձնելու նպատակով էլ կկառուցվեն թեքահարթակներ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
763 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
790 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»