2991 դիտում
16:08 21-04-2015
Եվրոպայի չեմպիոն. «Հաղթանակս նվիրում եմ նրանց, ովքեր 100 տարի առաջ կռվեցին և հաղթեցին»
Այսօր՝ ապրիլի 21-ին, հայրենիք վերադարձավ Հայաստանի սամբոյի պատվիրակությունը, որը մեկնել էր Սերբիա՝ մասնակցելու Նովի-սադ քաղաքում անցկացվող Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնությանը:
Հիշեցնենք, որ մեր մարզիկները նվաճեցին 1 ոսկե, 3 արծաթե, 4 բրոնզե մեդալ.
Երրորդ հորիզոնականներն զբաղեցրեցին Հարություն Սարգսյանը /պատանի՝ 52 կգ/, Դանիել Գաբրիելյանը /պատանի 60կգ/, Գրիգոր Սահակյանը /պատանի, 87կգ/, Արման Նիազյանը /երիտասարդ, 48կգ/, արծաթե պարգևների արժանացան պատանիներից Դավիթ Նալբանդյանը /81 կգ/, երիտասարդներից՝ Վոլոդյա Սարգսյանը /62 կգ/ և Միշա Նազարյանը /82կգ/, իսկ երիտասարդների առաջնության 90-կգ քաշային կարգում Էդիկ Պետրոսյանը գրավեց առաջին տեղն ու նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
«Զվարթնոց» օդանավակայանում մեր նորընծա չեմպիոնը, ով ի դեպ զինվորական է, ծառայությունն անցկացնում է Բանակի կենտրոնական մարզական ակումբում, հայտարարեց. «Հաղթանակս նվիրում եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, բոլոր անմեղ զոհերի հիշատակին և հատկապես նրանց, ովքեր 100 տարի առաջ դիմեցին ինքնապաշտպանության, զենք վերցրին, պաշտպանեցին մեր ազգի պատիվը, կյանքը, հայրենիքը, կռվեցին ու հաղթեցին»:
Նմանատիպ նյութեր
2030 դիտում
10:28 23-11-2021
Հաղթանակս նվիրում եմ մեր բոլոր հերոսներին, ովքեր ընկան մարտի դաշտում Արցախի ու Հայաստանի համար. Լևոն Արոնյան
2965 դիտում
18:48 25-11-2014
Հաղթանակս նվիրում եմ Արցախի երկնքում նահատակված հայ օդաչուներին. Մավրիկ Նասիբյան
5861 դիտում
10:45 17-08-2016
Արթուր Ալեքսանյան. Հաղթանակս նվիրում եմ սահմանին կագնած հայ զինվորին և պատերազմի բոլոր զոհերին
Այս բաժնից
2236 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2536 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2263 դիտում
23:05 10-12-2024
Երևանի բոլոր վարչական շրջաններում կառուցվել և վերանորոգվել է շուրջ 60 ֆուտբոլի դաշտ