945 դիտում
16:57 21-04-2015
Արգենտինայի նախագահի դեմ ներկայացված մեղադրանքները չեղյալ են հայտարարվել
Արգենտինայի դատախազությունը չեղյալ է հայտարարել երկրի նախագահ Քրիսթինա Ֆերնանդես դե Քիրշների դեմ մեղադրանքները։
Արգենտինայի դաշնային դատախազ Խավյեր Դե Լուկան հայտարարել է, որ ավելի վաղ դատախազ Ալբերտո Նիսմանի ներկայացրած ապացույցները բավարար չեն, և որ Քիրշների գործողություններում հանցագործության տարր չկա։
Հունվարին դատախազ Ալբերտո Նիսմանը, որը քննում էր 1994թ-ին Բուենոս Այրեսում հրեական մշակութային կենտրոնի պայթյունի գործը, հրապարակայնորեն մեղադրել էր նախագահ Քրիստինա Քիրշներին և արտգործնախարար Էկտոր Տիմերմանին դավադրության մեջ, որի նպատակն էր ապահովել իրանցիների անպատժելիությունը։ Արգենտինան հենց Իրանին է մեղադրում Բուենոս Այրեսում տեղի ունեցած պայթյունի համար:
Որոշ ժամանակ անց Նիսմանը հայտնաբերվել է մեռած՝ սեփական բնակարանում: Դեևս հայտնի չէ դա սպանություն է, թե՝ ինքնասպանություն։
Նմանատիպ նյութեր
30514 դիտում
21:32 21-03-2018
ՌԴ նախագահի ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարարվել 14 ընտրատեղամասերում
Այս բաժնից
799 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1273 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
808 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել