211652_close_icon

ԼՂՀ Պն-ի արձագանքը՝ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից 5 զոհի եւ 10 վիրավորի մասին տարածված տեղեկությանը

views-count7621 դիտում article-date 21:42 21-04-2015
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ հայկական ուժերը ձեռնարկել են դիվերսիոն գործողություն եւ արդյունքում տվել 5 զոհ եւ 10 վիրավոր, ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկանում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հերքում են ադրբեջանական քարոզչության տարածած տեղեկատվությունը՝ այն որակելով ոչ այլ կերպ, քան այսօր՝ ապրիլի 21-ի գիշերը իր իսկ կողմից շփման գծի հյուսիսարեւելյան /Սեյսուլան/ ուղղությամբ ձեռնարկված հետախուզադիվերսիոն գործողության արդյունքում կրած սեփական կորուստները քողարկելու անհույս փորձ: ՊԲ առաջապահ ուժերը վստահորեն շարունակում են իրականացնել իրենց մարտական դիրքերի պաշտպանությունը եւ անհրաժեշտության դեպքում դիմում կանխարգելիչ գործողությունների:

Նմանատիպ նյութեր