211652_close_icon
views-count3396 դիտում article-date 18:09 22-04-2015

Կոլիմա հրաբխի հետեւանքով «Պոմպեյի կործանումը» կարող է կրկնվել. տեսանյութ

Մեքսիկայի ամենաակտիվ հրաբուխը Կոլիման է, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի ափից ոչ հեռու: Ներկայում մասնագետները մեծ ուշադրություն են դարձնում Կոլիմային՝ մտավախություն արտահայտելով, որ հրաբուխն առաջիկայում կժայթքի եւ գլոբար աղետի կհանգեցնի: Մասնագետները հսկողություն են իրականացնում՝ հնարավոր աղետի դեպքում մարդկանց տարհանման մասին զգուշացնելու նպատակով: Թե երբ կժայթքի Կոլիման, կոնկրետ ասել չեն կարող, բայց հավաստում են, որ դրա հետեւանքով տեղի կունենա «Պոմպեյի երկրորդ կործանումը»: Հրաբխի հարեւանությամբ 32 բնակավայր է գտնվում, որոնցում ապրում է 40 հազար մարդ: Տարհանման հետ կապված խնդիրներ կառաջանան, քանի որ բնակիչներից շատերը սովոր են ապրել ակտիվ հրաբխի հարեւանությամբ եւ հրաժարվում են իրենց տները լքելու մտքից: Ներկայում իշխանությունները բնակիչների շրջանում բացատրական աշխատանքներ են տանում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր