211652_close_icon
views-count1202 դիտում article-date 12:31 22-04-2015

Ապրիլի 24-ին Էյֆելյան աշտարակի լույսերը կմարվեն

Ապրիլի 24-ին Փարիզի Էյֆելյան աշտարակի լույսերը կմարվեն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը: Փարիզի քաղաքապետի որոշմամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը ժամը 22-ին` Երևանի ժամանակով կեսգիշերին, Էյֆելյան աշտարակի լույսերը ժամանակավորապես կմարվեն` խորհրդանշելով Փարիզի սգո տուրքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նմանատիպ նյութեր