211652_close_icon
views-count40342 դիտում article-date 15:15 22-04-2015

Ինչո՞ւ է ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը անակնկալ այցելել Էջմիածին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 22-ին, ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը անակնկալ այցելել է Արմավիրի մարզ: Ինչպես Էջմիածնից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանն այս պահին գտնվում է Մայր Տաճարում, որտեղ ստուգում է ոստիկանության համապատասխան ծառայությունների գործողությունները: Հիշեցնենք, որ ուժեղացված ծառայությունը կապված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակման արարողությունների ժամանակ ոստիկանության ծառայողների կողմից հասարակական կարգի պահպանման ու անվտանգության ապահովման հետ: Միջոցառումներին մասնակցելու են աշխարհի տարբեր պետություններից ժամանած մեծաթիվ բարձրաստիճան պատվիրակություններ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետի անակնկալ ստուգումները շարունակվելու են: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր