211652_close_icon
views-count877 դիտում article-date 09:37 23-04-2015

Թեհրանը մտադիր է ԱՄՆ-ից մանրամասն ճշտել պատժամիջոցների հանման պայմանները

Թեհրանը մտադիր է Վաշինգտոնի հետ որոշ մանրամասներ ճշտել պատժամիջոցները չեղարկելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին: «Երբ այս շաբաթ վերադառնանք բանակցություններին, ԱՄՆ-ի ներկայացուցիչներից ավելի մանրամասն պարզաբանումներ ենք պահանջելու պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ»,-մեջբերում է Interfax-ը Արաղչիի խոսքը: Իրանի փոխարտգործնախարարը հավելել է, որ Միացյալ Նահանգները «Վեցյակի» անդամ է, այդ իսկ պատճառով իր չափով պատասխանատվություն է կրում պայմանավորվածությունների պահպանման հարցում, այդ թվում՝ պատժամիջոցների չեղարկման: «Իսլամական պետությունը վստահ է, որ շնորհիվ մեր գործընկերների խելամտության և քաղաքական կամքի՝ համապարփակ համաձայնագիրը կկնքվի հօգուտ բոլոր բանակցող կողմերի»,-հավելել է նա:

Նմանատիպ նյութեր