1053 դիտում
15:10 23-04-2015
ՀՀ առողջապահության նախարարն այցելել է ցեղասպանությունը վերապրած 103-ամյա Սիլվարդ Ատաջյանին. լուսանկարներ
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Հայոց ցեղասպանության ականատես-վերապրած Սիլվարդ Ատաջյանին:
103-ամյա կինը 2015թ. փետրվարի սկզբին ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ ոսկրաբեկորների տեղաշարժով աջ ազդոսկրի վզիկի փակ կոտրվածքի վիրահատություն էր տարել: Հանձնաժողովային կարգով որոշում էր կայացվել աջակցել և պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կատարել վիրահատությունը:
«Ձեր շնորհիվ ապաքինվեցի: Ճիշտ է, ոտքս մեկ-մեկ ցավում է, սակայն այժմ կարողանում եմ քայլել, ոտքի եմ կանգնել»,- ասաց Սիլվարդ Ատաջյանը:
Արմեն Մուրադյանը զրուցեց տիկին Սիլվարդի հետ` հավաստիացնելով, որ նրա ցանկացած առողջական խնդիր լուծում կստանա:
«Ձեր առողջությունը մեզ համար շատ թանկ է»,- ընդգծեց նախարարը` մաղթելով ականատես-վերապրածին ամուր առողջություն:
Տիկին Սիլվարդը պատմեց իր հայրենի Մուսա լեռից, անցյալից որոշ դրվագներ հիշեց:
«Յոթ երեխա էինք` չորս քույր և երեք եղբայր, ես մնացի միակ ձնծաղիկ»,- կատակում է տարեց կինը:
Ականատես-վերապրածների առողջական խնդիրները նախարարության մշտական ուշադրության ներքո են: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ստեղծվել է համակարգող խորհուրդ, որը բժշկական օգնություն, դեղեր և բժշկական պարագաներ է տրամադրել 28 ականատես-վերապրածի: Երևանում և մարզերում մասնագիտական խմբերի համայցերի ընթացքում կատարվել են անհրաժեշտ բժշկական հետազոտություններ, որոնց հիման վրա ստեղծվել են ականատես-վերապրածների բժշկական անձնագրերը: ՀՀ առողջապահության նախարարությունում գործում է 055 05 86 26 շուրջօրյա հեռախոսահամարը, որով կարող են զանգահարել ականատես-վերապրածները կամ իրենց հարազատները և ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2631 դիտում
12:37 19-03-2015
Հայոց ցեղասպանությունը վերապրած Երևանի 8 բնակչի տրամադրվել է բժշկական օգնություն. լուսանկարներ
1469 դիտում
17:56 09-04-2015
Արմավիրում ցեղասպանությունը վերապրած 6 կանայք 1 միլիոն դրամի օգնության հավաստագիր են ստացել. լուսանկարներ
Այս բաժնից
700 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
811 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
877 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր