211652_close_icon
views-count2579 դիտում article-date 16:33 23-04-2015

Քիշնևում խոչընդոտել են թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի` Հայոց ցեղասպանությանը նվիրված «Սպի» ֆիլմի ցուցադրությանը

Քիշնևի «Օդեոն» կինոթատրոնում ցուցադրվելիք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված թուրք կինեռեժիսոր Ֆաթիհ Աքիմի՝ «Սպի» ֆիլմի ցուցադրությունը չի կայացել, հաղորդում է Rosbalt-ը: Քիշնևի հայ համայնքի ներկայացուցիչ Ստանիսլավ Վարդանյանի խոսքով՝ ֆիլմի ցուցադրությունից ընդամենը րոպեներ առաջ հայտարարվել է, որ այն չի ցուցադրվելու: Որպես պատճառաբանություն՝ կինոթատրոնի տնօրինությունը նշել է «հնարավոր բախումները»: Հայ համայնքի մեկ այլ ներկայացուցչի՝ Էռնեստ Վարդանյանի խոսքով՝ ֆիլմի ցուցադրությունը չեղյալ հայտարարելը քաղաքական դրդապատճառներ ունի: «Դրանում շրջանառվում են երկու երկրների անունները»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր