1120 դիտում
21:00 23-04-2015
DEMYC-ի անդամները Հայաստանում են՝ իրենց զորակցությունը հայտնելու հայ ժողովրդին. ֆոտոշարք
Ապրիլի 23-ին Երևանում մեկնարկեց «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) խորհրդի հավաքը։ Աշխարհի 16 երկրի մոտ 50 երիտասարդ ապրիլի 23-26-ը «Հարավային Կովկաս. Եվրոպայի արևելյան դուռ» խորագրով հավաքի ընթացքում քննարկելու են Հարավային Կովկասի և Եվրամիության հետագա համագործակցության հեռանկարները, Արևելյան գործընկերության քաղաքականությունը և այլ հարցեր։
Նշենք, որ DEMYC-ի խորհրդի հավաքը Հայաստանում հյուրընկալել է Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը, որը եվրոպական այս կառույցի լիիրավ անդամ է և ներկայացված է փոխնախագահի պաշտոնով:
DEMYC-ի խորհրդի հավաքի ընթացքում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից ներկայացվելու է նաև Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: Ավելի վաղ DEMYC-ի գործադիր մարմինն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող պաշտոնական հայտարարություն:
Հավաքի բացման արարողության ընթացքում ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը սերտորեն համագործակցում է մի շարք միջազգային կառույցների հետ, և իրենց համար առաջնահերթություն է ակտիվացնել կապերն արտերկրի քաղաքական ուժերի և քաղաքական միավորումների հետ, ինտեգրվել եվրոպական քաղաքական մշակույթին։
«Մենք բարձր են գնահատում նաև DEMYC-ի հետ փոխգործակցությունը։ Որպես կառույցի լիիրավ անդամ՝ ՀՀԿ ԵԿ-ն պատրաստ է իր ներդրումն ունենալ աշխարհում ժողովրդավարական սկզբունքների, խաղաղության տարածման ու ամրապնդման գործում։ Առավել ևս, որ այդ արժեքները հոգեհարազատ են հայ երիտասարդության արժեհամակարգին»,- ասաց Կարեն Ավագյանը։ Նա նաև իր երախտագիտությունը հայտնեց DEMYC-ի գործադիր մարմնին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող
պաշտոնական հայտարարություն ընդունելու համար՝ նշելով, որ երիտասարդությունը պետք է լինի ցեղասպանությունների դեմ պայքարի առաջամարտիկը։DEMYC-ի նախագահ Խավիեր Ուրտադո Միրան, ներկայացնելով հայաստանյան հավաքի օրակարգը, նշեց, որ իրենք այստեղ են նաև, որպեսզի մասնակցեն 100-րդ տարելիցի միջոցառումներին և իրենց աջակցությունը ցուցաբերեն հայ ժողովրդին։ Նա նաև ընդգծեց, որ հանդիպումներ են ունենալու ՀՀ պաշտոնատար անձանց հետ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1303 դիտում
15:51 20-07-2015
ՀՀԿ ԵԿ-ի անդամները մասնակցել են Սլովենիայում անցկացված DEMYC-ի ամառային հավաքին
925 դիտում
22:43 12-09-2023
Նույն ոգով պիտի շարունակենք մեր Սուրբ Աթոռի զորակցությունը Արցախին․ Արամ Ա-ն՝ ԱՀ նախագահին
Այս բաժնից
676 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
952 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ
1111 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն