141796 դիտում
22:23 15-07-2017
Մատաղիսի զորամասի բարձունքում 20-ամյա հերոսի անունով տեղադրվեց խաչքար, իսկ հրամանատարը «լայաղ չարեց» իր զորակցությունը հայտնել հերոսի ընտանիքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 15-ին, Արցախի Հանրապետության Մատաղիսի զորամասի հարևանությամբ գտնվող բարձունքում տեղադրվեց խաչքար՝ նվրված այս տարվա հունիսի 18-ին առաջնագծում ազերի ճիվաղի կրակոցից սպանված 20-ամյա առյուծ զինվորի՝ Նարեկ Տիգրանի Գասպարյանի հիշատակին:
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խաչքարի տեղադրման համար հերոսի ծառայության վայր էին այցելել հայրը, եղբայրը, հորեղբայրը, ընտանիքի անդամներ, ընկերներ, բարեկամներ:
Խաչքարի քանդակագործն է Գոռ Նադոյանը, ում կողմից խաչքարը դնելուց հետո հենց բարձունքում Երկրապահ կամավորականների միության Նորք-Մարաշի նախագահ Աշոտ Գևորգյանը ՀՀ ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի կողմից 20-ամյա հերոսի հորը՝ Տիգրան Գասպարյանին փոխանցեց ԵԿՄ կրծքանշան:
Նարեկի հետ ծառայող 3 զինծառայողներ էլ ԵԿՄ նախագահ Մ. Գրիգորյանի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մի տեսակ ցավ ապրեցինք այն բանում, որ զորամասի նորանշանակ հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանը հայ սպային ոչ վայել վերաբերմունք ցուցաբերեց 20-ամյա հերոսի ընտանիքի նկատմամբ, անգամ չբարեհաճեց մոտենալ ու հետաքրքրվել հերոսի ընտանիքի որպիսությամբ, չփորձեց օգնության ձեռք մեկնել խաչքարի տեղադրմանը, ինչը հավաքված մեծ թվով զինվորների մոտ տարակուսանք առաջացրեց, իսկ զորամասի նորաթուխ հրամանատարը պատճառաբանել էր իր այդ քայլը, թե, իբրև, վերևից մարդիկ են գալու զորամաս:
Ֆոտոլրագրողը, իմանալով զորամասի հրամանատարի անհեթեթ պատասխանը՝ հարց ուղղեց խաչքարի մոտ գտնվող սպային, ով հետո պարզվեց որ զորամասի հոգեբանն է, թե այդ դեպքում եթե վերևից մարդիկ էին գալու, դա չէր կարող խանգարել, որ գոնե մեկ րոպեով մոտենար և իր զորակցությունը հայտներ հերոսի ընտանիքին:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ զորամասի հրամանատարական վարչական շենքի տանիքին ծածանվում էր ամբողջովին բզկտված Արցախի Հանրապետության դրոշը, իսկ Նարեկի նման բազմաթիվ հայորդիներ՝ թե՛ սպաներ, թե՛ զինակոչիկներ, թե կամավորականներ ու Երկրապահ կամավորականների միության անդամներ, իրենց կյանքը զոհաբերել են հանուն Արցախի Հանրապետության ու նրա խորհրդանիշների, այդ թվում՝ եռագույն դրոշի:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/18/1070255/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, ունիսի 18-ին, Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում` Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի էր ունեցել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայող, մարտական դիրքը հերոսաբար պահած, սակայն ազերի ճիվաղի կրակոցից սպանված 20-ամյա առյուծ զինվորի` Նարեկ Տիգրանի Գասպարյանի հոգեհանգիստը:
Հերոսի հոգեհանգստին ներկա էին հարազատները, ընկերները, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ, զինակից ընկերներ, շարքային քաղաքացիներ:
Նարեկը մի քանի օրից պետք է զորացրվեր, և ծնողներն ու ընկերներն անհամբերությամբ էին սպասում հերոսի վերադարձին:
2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ նա իր մարտական ընկերների հետ անառիկ պահեց իրեն վստահված առաջնագիծը:
Անգամ սպաները զարմացել էին նրա ու նրա զինակից ընկերների «դուխի» վրա, քանի որ մի քանի անգամ ազերի բաշիբոզուկները փորձել էին ոտնձգություններ կատարել իրենց վստահված պոստերի վրա, սակայն ամեն անգամ Արցախի Պաշտպանության բանակի սպաների և զինակից ընկերների հետ արժանի հակահարված էին տվել ճիվաղներին:
[b]Մատաղիսի զորամասի հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյան[/b]
[img]http://shamshyan.com/ups/images/097468200150014365510048.jpg[/img]
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 206+
206+