1550 դիտում
11:38 24-04-2015
Lenta.ru. 100 տարվա լռություն. Հայոց ցեղասպանության վկաները՝ կյանքի ամենադաժան էջերի մասին
Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ [url=http://lenta.ru/photo/2015/04/23/genocide/#14]Lenta.ru[/url]-ն հրապարակում է Վահան Ստեփանյանի «100 տարվա լռություն» նախագիծը, որը նվիրված է Մեծ Եղեռնի զոհերին: Կոտորածներն ապրած մարդիկ հիշում են իրենց ընտանիքների ողբերգությունները՝ այլևս չթաքցնելով դեմքերը և կարևոր մանրամասները այդ սարսափը կրկին ապրելու վախից:
Ցեղասպանությունից հրաշքով փրկված հայերը մինչև 1960-ականները փորձում էին չհիշել այդ ողբերգական իրադարձությունների մասին: Կանայք լռում էին՝ ինչպես էին նրանց հասցեին հերյուրանքներ և լուտանքներ հղում: Տղամարդիկ չէին ուզում պատմել՝ ինչպես էին իրենց աչքի առաջ նվաստացնում ծնողներին և բռնաբարում քույրերին: Փրկվածները գերեզման էին տանում իրենց գաղտնիքները: Եվ այդպես երկար տարիներ:
Հետո շատ բան փոխվեց: Երբ հրեա մայրերը ստիպում էին իրենց երեխաներին անուն առ անուն իմանալ Հոլոքոսթի պատասխանատուներին, հայերի շրջանում սկսեցին բարձրացնել իրենց ձայնը պատմության նվիրյալները: Վերջապես, մեծացավ նոր սերունդը՝ անկախ, կրթված և հասուն: Նրանք էլ ստիպեցին իրենց ծնողներին խոսել:
Բառ առ բառ, պատմություն առ պատմություն և ողբերգությունը հազարավոր շուրթերով ձեռք բերեց իր հստակ ուրվագծերը: Պարզվեց՝ հայ ազգի մեջ չկա այնպիսի մի ընտանիք, որին չդիպչեր Ցեղասպանության հարվածը: Ականատեսների ճակատագրերի փշրանքները վերածվել են մի ամբողջ ժողովրդի խոստովանության:
Ամբողջական նյութին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
http://armeniangenocide100.org/
Նմանատիպ նյութեր
3096 դիտում
15:05 01-02-2014
Պատերազմում թրծված. ռուսական lenta.ru-ի անդրադարձը Հայոց բանակին և ԼՂՀ անկախությանը. ֆոտոշարք
Այս բաժնից
673 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
721 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
709 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են