211652_close_icon
views-count1228 դիտում article-date 13:00 24-04-2015

Փարիզում թուրքական կազմակերպությունները կոգեկոչեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը

Այս տարի Փարիզում` Կոմիտասի արձանի մոտ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու և Թուրքիային ցեղասպանությունը ճանաչելու կոչ անելու նպատակով առաջին անգամ մի խումբ թուրքեր կհավաքվեն, հաղորդում է Ermenihaber.am-ը: Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թուրքական ծառայությունը, ապրիլի 25-ին` ոգեկոչման արարողություններից մեկ օր անց, Ֆրանսիայում գործող թուրքական հասարակական կազմակերպությունները կհավաքվեն Կոմիտասի արձանի դիմաց: Աղբյուրի հաղորդմամբ` նախաձեռնության կազմակերպիչը «Թուրքիայի հայրենակիցների միություն» կազմակերպությունն է: Կազմակերպության համակարգող Ումիթ Մեթինն այդ մասին տված հարցազրույցում ասել է, որ նշյալ նախաձեռնությամբ իրենց հղած ուղերձում կասվի, որ արդեն վրա է հասել Թուրքիայում ժողովրդավարություն հաստատելու և Ցեղասպանությունը ընդունման ժամանակը: Մեթինը նաև նշել է, որ առաջին անգամն անցկացվելու պատճառով այս տարի թուրքերի մասնակցությունը փոքր կլինի, սակայն վստահություն է հայտնել, որ ժամանակի ընթացքում մասնակիցների թիվը զգալիորեն կմեծանա: Նախաձեռնության հայտարարության հեղինակ թուրք պրոֆեսոր Ահմեթ Ինսելն էլ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ արդեն նաև հայկական սփյուռքում թուրքերի հետ երկխոսության կողմնակիցների թիվը մեծանում է:

Նմանատիպ նյութեր