211652_close_icon
views-count2098 դիտում article-date 14:00 29-11-2014

Հայկ Դեմոյանը Մոսկվայում հանդես եկավ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը. հետադարձ հայացք մեծ ողբերգությանը» զեկույցով

Նոյեմբերի 28-ին Մոսկվայի «Պրեզիդենտ հոթելում» տեղի ունեցավ «Ցեղասպանությունը ժողովուրդների պատմական հիշողությունում և ժամանակակից տեղեկատվական պատերազմներում» խորագրով միջազգային ֆորում: Ֆորումին իրենց մասնակցությունն ունեցան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը և ՀՑԹԻ գիտաշխատող Ռոբերտ Թաթոյանը: ՀՑԹԻ տնօրենը հանդես եկավ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը. հետադարձ հայացք մեծ ողբերգությանը» զեկույցով: «Ցավոք սրտի` ապրելով 21-րդ դարում, ժամանակակից սերունդը ցեղասպանությունը տեսնում է օնլայն: Ամենից սարսափելին այն է, որ մենք սովորել ենք նայել և հանդուրժել այդ ամենը», - նշեց Հայկ Դեմոյանը և ավելացրեց, որ պատերազմներն ու ցեղասպանությունները չպետք է մոռացվեն. սա ժողովուդների և պետությունների անվտանգության հարց է:

Նմանատիպ նյութեր