211652_close_icon
views-count6590 դիտում article-date 17:55 24-04-2015

Էրդողանի նոր հայտարարությունը՝ «մենք կիսում ենք հայերի վիշտը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղորդագրություն է ուղարկել Պոլսո հայոց պատրիարքարանի փոխանորդ Արամ Աթեշյանին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Հաղորդագրության մեջ Էրդողանը ասում է. «Մենք գիտենք այն տխուր իրադարձությունների մասին, որոնց ապրել են հայ համայնքի ներկայացուցիչները: Հարգում եմ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված օսմանցի հայերի հիշատակը և անկեղծորեն կիսում ձեզ հետ այդ վիշտը: Ուզում եմ, որ իմանաք, որ մեր սրտերը միշտ բաց են օսմանցի հայերի սերունդների առաջ»: Ստամբուլի Սուրբ Աստվածամայր եկեղեցում անցկացվող արարողությանն առաջին անգամ մասնակցել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքիրը:

Նմանատիպ նյութեր