1141 դիտում
20:36 24-04-2015
Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունում և հանդիպում Արմեն Աշոտյանի հետ. DEMYC-ի այսօրվա երեկոյան օրակարգը
Ապրիլի 24-ին «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) խորհրդի հավաքում ընդունվեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, որը ներկայացված էր ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից։
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, անդրադառնալով բանաձևին, նշեց, որ փաստաթղթում, մասնավորապես, կոչ է արվում Թուրքիային առերեսվել պատմության հետ և վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ DEMYC-ը միանում և վճռականորեն աջակցում է Հայաստանի հանձնառությանը և հայ ժողովրդին` շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված մարդկանց իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման գործում։ «Բանաձևը հստակ ու խիստ շեշտադրումներ ունի, այնպիսի տպավորություն է, որ այն մենք ենք գրել»,- ասաց Կարեն Ավագյանը:
Բանաձևի ընդունումից հետո եվրոպացի երիտասարդները հանդիպեցին ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ։
Պարոն Աշոտյանն ընդգծեց, որ ի սկզբանե ակնհայտ էր Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները միջազգային մեծ արձագանք պետք է ունենային, բայց այն, ինչ կատարվում է և կատարվելու է, ամենալավատեսական կանխատեսումներից վեր են։ «Ե′վ միջազգային քաղաքական հանրության, և′ հասարակական հատվածի, և′ մտավորականների, գիտության գործիչների արձագանքները, համաշխարհային նշանակության մարդկանց կարծիքները, որոնք այսօր ամենաընթերցվող և տարածվող լուրերից են, Հայաստանի արտաքին քաղաքականության, ազգային պետական շահերի հետապնդման գործում հսկայական հանգրվան են։
Իհարկե, այս գործընթացներից անմասն չեն մնացել նաև երիտասարդական կառույցները։ Այն, որ DEMYC-ը նույնպես անդրադարձ է կատարում Հայոց ցեղասպանության հարցին, պատահական չէ։ Այստեղ գտնվող երիտասարդները վաղն իրենց երկրների էլիտան են դառնալու։ Եվ եթե այս տարիքից Հայոց ցեղասպանության խնդրի առնչությամբ նրանք ունեն իրազեկության բարձր մակարդակ, քաղաքական և քաղաքացիական կեցվածք, ունեն մեծ գիտակցություն և սեր դեպի Հայաստան, ակնհայտ է, որ վաղը, երբ նրանք դառնան որոշումներ կայացնող, Հայաստանի բարեկամների թիվը կավելանա»։
Ըստ ԿԳ նախարարի՝ այն, ինչ կատարվեց Ծիծեռնակաբերդում այսօր 5 նախագահների մասնակցությամբ, աննախադեպ քաղաքական ակցիա էր։ Եվ ուրախալի է, որ ղեկավարների հետևից գալիս են նոր սերունդներ, որոնք կիսում են այդ տեսակետները, սերունդներ, որոնք ունեն կեցվածք և արժեհամակարգին հավատարիմ մնալու ցանկություն։
Հիշեցնենք, որ DEMYC-ի խորհրդի հավաքը Հայաստանում հյուրընկալել է Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը։
Նմանատիպ նյութեր
999 դիտում
22:50 24-03-2015
DEMYC-ի գործադիր մարմինն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաշտոնական հայտարարություն
5964 դիտում
21:55 03-06-2016
Արթուր Աբրահամը` Բունդեսթագի ընդունած` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի մասին
Այս բաժնից
901 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»