1002 դիտում
22:50 24-03-2015
DEMYC-ի գործադիր մարմինն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաշտոնական հայտարարություն
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության հետ քննարկման արդյունքում երեկ մոտ 50 երկրի կուսակցությունների երիտասարդական թեւեր միավորող «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության՝ DEMYC-ի գործադիր մարմինն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաշտոնական հայտարարություն։
Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը.
• Վկայակոչելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը,
• Վերահաստատելով մարդու իրավունքների սկզբունքները եւ եվրոպական արժեքները,
• Դատապարտելով հայ ժողովրդի դեմ Օսմանյան Կայսրության եւ Թուրքիայի տարբեր ռեժիմների կողմից հայ բնակչության նկատմամբ 1894-1923թթ. ծրագրված եւ շարունակաբար իրականացված ցեղասպանային գործողությունները, հայրենազրկումը, կոտորածներն ու էթնիկ զտումները, որոնք միտված էին հայ բնակչության բնաջնջմանը, հայկական ժառանգության ոչնչացմանը, ինչպես նաեւ` Ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործությունները եւ դրանց հետեւանքները մոռացության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես շարունակություն այդ հանցագործության եւ քաջալերանք նոր ցեղասպանություններ գործելու:
DEMYC (Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք) խորհուրդը հայտարարում է հետեւյալը.
• Մենք դատապարտում ենք հայ ժողովրդի դեմ Օսմանյան Կայսրության եւ Թուրքիայի տարբեր ռեժիմների կողմից 1894-1923թթ. ծրագրված եւ շարունակաբար իրականացված ցեղասպանային գործողությունները, ունեզրկումը, հայ բնակչության ոչնչացմանն ուղղված կոտորածներն ու էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը, ինչպես նաեւ Ցեղասպանության ժխտումը,
• Մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը եւ խոնարհվում այդ նահատակների ու փրկված հերոսների առջեւ, ովքեր պայքարել են իրենց կյանքի եւ մարդկային արժանապատվության համար: Ավելին, մենք ընդունում ենք, որ Ցեղասպանությունը հանգեցրել է ոչ միայն հայերի ոչնչացման եւ ունեզրկման, այլեւ տարածվել է Պոնտոսի հույն եւ ասորի ժողովուրդների վրա, ում հիշատակը մենք նույնպես ոգեկոչում ենք,
• Մենք միանում եւ վճռականորեն աջակցում ենք Հայաստանի հանձնառությանը եւ հայ ժողովրդին` շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված մարդկանց իրավունքների վերականգնման եւ պատմական արդարության հաստատման գործում,
• Մենք կոչ ենք անում Թուրքիային առերեսվել պատմության հետ եւ վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ դրա հատեւանքով վերջինիս կրած ունեզրկումը, այդ թվում, չսահմանափակելով հայ ժողովրդի վերադարձի եւ իրենց ազգային օջախներին անվտանգ վերամիավորման իրավունքը: Եվ այդ ամենը պետք է բխի ճշմարտության միջոցով հաշտության հասնելու հրամայականից,
• Մենք կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը հարգել եւ լիովին գիտակցել իր ստանձնած իրավական պարտավորությունները, այդ թվում` այն դրույթների, որոնք վերաբերում են մշակութային ժառանգության պահպանմանը, մասնավորապես, բարեխղճորեն անցկացնել միասնական գույքագրում հայկական եւ այլ մշակութային ժառանգություննների, որոնք ոչնչացվել կամ ավերվել են անցյալ դարում:
Նմանատիպ նյութեր
981 դիտում
15:51 29-01-2015
ՀՀ ԱԺ-ն մտադիր է 1914-23 թթ-երին հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն ընդունել
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»