15726 դիտում
12:50 25-04-2015
Պետք է հասնինք Սասուն, մտնինք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան. Մանվել Գրիգորյանի համար ապրիլի 24-ը ոչ այնքնան սգո օր է, որքան պայքարի և վրիժառության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 25-ին, Երկրապահ կամավորական միության նախագահ, գեներալ-լեյտենանտ, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ ԵԿՄ-ականներն այցելեցին Ծիծեռնականաբերդի հուշահամալիր:
Մանվել Գրիգորյանը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասաց, որ եռասերունդ երկրապահական ընտանիքով են եկել հարգելու անմեղ և արդեն սրբադասված նահատակների հիշատակը:
Մ. Գրիգորյանը նշեց, որ ԵԿՄ-ի համար ապրիլի 24-ը ոչ այնքնան սգո օր է, որքան որ պայքարի և վրիժառության օր: Գեներալը ասաց նաև, որ ոչ միայն ամբողջական Արցախը պետք է վերադարձնենք, այլև պատմական Հայաստանը՝ Մուշը, Սասունը, Երզրումը, Վանը:
«Ինչպես ասում են՝ հասնինք Սասուն, մտնինք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան»,- ասաց Մանվել Գրիգորյանը:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ Ծիծեռնակաբերդից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+