211652_close_icon
views-count1193 դիտում article-date 13:58 25-04-2015

Ռուսաստանին առայժմ չի հաջողվի հասնել պատժամիջոցների չեղարկման. Ջոն Քերրի

ԱՄՆ Պետդեպի ղեկավար Ջոն Քերրին հայտարարել է, որ ներկա պահին ռուսական իշխանություններին չի հաջողվի հասնել նրան, որ հանվեն պատժամիջոցները: Քերրին նշել է, որ պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն միայն այն բանից հետո, երբ Մոսկվան պարտաճանաչորեն կատարի Ուկրաինայի հարցով ձեռք բերված մինսկյան համաձայնությունները: Ավելի վաղ Պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտնել էր, որ Ուկրաինայի արևելքում իրավիճակը կրկին անհանգիստ է. այնտեղ են տեղակայվել մեծ թվով ռուսական ուժեր: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում Քերրին կոչ էր արել Ռուսաստանին ճնշում գործադրել անջատողականների վրա:

Նմանատիպ նյութեր