211652_close_icon
views-count1356 դիտում article-date 20:25 25-04-2015

Financial Times. Կայսրության ավերակների վրա ստեղծված Թուրքիան գրեթե մեկ դար հերքում է, որ տեղի էր ունեցել ցեղասպանություն. ահա, թե ինչ էր եղել

Financial Times-ը հրապարակել է հոդված Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման, նրա ագրեսիվ վերաբերմունքի և երկրում ապրող ազգային փոքրամասնությունների հետ հարաբերությունների մասին: Հոդվածը, որոշակի խմբագրությամբ, ներկայացնում ենք ստորև. «Մեկ դար առաջ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ամենաթեժ պահին, փլուզվող Օսմանյան կայսրությունն իր գոյությունը պահպանելու նպատակով սկսել էր ոչնչացնել օսմանյան հայերին: Կայսրության ավերակների վրա ստեղծված Թուրքիան գրեթե մեկ դար հերքում է, որ տեղի էր ունեցել ցեղասպանություն: Ահա, թե ինչ էր եղել: Հանուն իր, հանուն հայերի և հանուն արժանապատվության ու մարդկության, ժամանակն է, որպեսզի Թուրքիան համաձայնության գա այս հարցի շուրջ: Քրդերի ղեկավարները, որոնք այդ ոչնչացումներն իրականացնողներն ու շահառուներն են եղել, արդեն եկել են համաձայնության: Վերջին տասը տարվա ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության գալուց հետո Թուրքիայի վերաբերմունքում սկսում են զգացվել տարբերությունները: 2005 թվականին Էրդողանը, այն ժամանակ՝ վարչապետ, այժմ՝ նախագահ, կոչ էր արել գիտնականների միջազգային հարթակի ստեղծմանը, որը պետք է բացահայտեր այդ ոճրագործությունները: Անցյալ տարի նա ևս մեկ հայտարարել էր իր առաջարկի մասին հայերին «ցավակցելիս»: Իր զգույշ, սակայն աննախադեպ հայտարարության բովանդակության մեջ ասվում էր, որ իրենք «կիսում են ցավը», քանի որ հարյուր հազարավոր մահմեդականներ ևս մահացել են պատերազմից առաջ և դրա ընթացքում: Իր երեկվա հայտարարության մեջ նույնպես Էրդողանն իր վիշտն է հայտնել բոլոր այն օսմանյան քաղաքացիների համար, որոնք մահացել էին «նույն պայմաններում, պատերազմի ընթացքում»: Գիտնականները, սակայն, պնդում են, որ դա ժողովրդի կենտրոնացած ոչնչացում էր, որը պատվիրվել և արդյունավետ կերպով իրականացվել էր Օսմանյան կայսրության վերջին տարիներին իշխող երիտթուրքական կառավարությամբ: Հանցագործների, փրկվածների և ականատեսների վկայությունները, չնշելով անգամ հիմնական կազմակերպչի՝ այդ ժամանակ ներքին գործերի նախարար Թալեաթի հեռագրային ապացույցները, հանգում ենք մեկ եզրակացության: Սա ցեղասպանություն էր, նույնիսկ, եթե բառը չհորինվեր մեկ սերունդ անց հրեաների նացիստական Հոլոքոսթի լույսի ներքո: Զոհվել են մինչև 1.5 մլն հայեր, ինչպես նաև հարյուր հազարավոր քրիստոնյա ասորիներ: Էրդողանը ագրեսիվ կերպով է արձագանքում Ցեղասպանության հանրային ճանաչմանը՝ լինի դա Հռոմի Պապը, թե Գերմանիայի Բունդեսթագը: Տեղի տալով ժխտողականությանը և մեղադրելով միջազգային դավադրության համար՝ նա սկսում է տարբերություններ դնել Թուրքիայի համար: Մասամբ սա այն պատճառով է, որ Թուրքիան հունիսին ընտրություններ է ունենալու: Էրդողանը փորձում է գերազանցել այլատյաց թուրք ազգայնականներին իր սուր աղանդավորությամբ, որը, առաջին հերթին, ուղղված է քրդերի և ալևիների դեմ, որոնցից յուրաքանչյուրը կազմում է բնակչության 1/5-ը: Արևմտյան կառավարությունները պետք է զգուշանան Հայկական հարցից, ինչպես վտանգավոր մի գերանից, որը կարող է հարվածել Թուրքիայի Հանրապետությանն իր օսմանյան նախորդողի իրականացրած ծանր հանցագործության համար: Եվրոպան, մասնավորապես, հպարտանալու քիչ բան ունի. նա իր կայսերական անցյալում միլիոնների էր ստրկացրել: «Ցեղասպանություն» եզրը, չնայած արդարացված լինելուն, հավանաբար չի օգնում: Այն ավելի շատ ազգային վրդովմունք է արտահայտում, քան փաստերի հիմնովին քննում, որն այդքան պետք է երկրին: Նախագահ Էրդողանը հարգանքի է արժանի հայկական բանավեճի երկարատև տաբուները կոտրելու համար և իր քուրդ ապստամբների հանդեպ խաղաղասիրական նախաձեռնությամբ: Սակայն Թուրքիայի ապագան, հատկապես ԵՄ-ի հետ հարաբերությունները, միշտ կլինեն ստվերված, քանի դեռ չկա իր պատմությանն ամբողջական առերեսում: Միայն նման քայլի դեպքում է հնարավոր հասնել սահմանների ներսում ապրող ազգային փոքրամասնությունների հետ համաձայնության և խրախուսական օրինակ լինել պառակտված տարածաշրջանում աղանդավորական վեճերին»: Facebook189Twitter0

Նմանատիպ նյութեր