Ահաբեկչություն՝ Իրաքում. կան զոհեր
Իրաքում՝ Հորդանանի հետ սահմանին, մահապարտները հարձակում են գործել, ինչի հետեւանքով մահացել են անվտանգության համակարգի 4 աշխատակիցներ:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը՝ հայտարարելով, որ մահապարտները երեք ավտոմեքենաներ են պայթեցրել:
Հորդանանն էլ ուժեղացրել է հսկողությունը սահմանին: