Ահաբեկչություն՝ Աֆղանստանում․ կան զոհեր
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում պայթյուն է որոտացել, որի հետևանքով 2 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 4 մարդ վիրավոր է։ Այս մասին հայտնում է «Пажвок» գործակալությունը։
Ըստ գործակալության տվյալների, մահապարտ ահաբեկիչը պայթյուն է իրականացրել քաղաքային գրադարանի մուտքի մոտ։
Միջադեպի հետևանքով վնասվել է շենքի ճակատային մասը,կոտրվել ապակիները։
Մարդկանց մեջ առաջացած խուճապը դժվարեցրել է փրկարարների և անվտանգության ծառայողների աշխատանքը։