Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում հզոր պայթյուն է գրանցվել, որի հետևանքով ավելի քան 4 մարդ զոհվել է, 50-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Ակաբեկիչները պայթեցրել են զինված ուժերի շենքը:
Ըստ տեղի ԶԼՄ-ների, ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով 4 հարկանի շենք է փլուզվել: Ակնատեսները հայտնում են, որ ահաբեկչության թաղամասում կրակոցներ են հնչել:
Մի քանի ժամ անց Կահիրեի մոտ գտնվող Գիզա քաղաքում կրկին պայթյուն է որոտացել:
Ըստ նախնական տվյալների, գրանցվել է 1 զոհ, ավելի քան 10 վիրավոր:
Տեղի լրագրողների խոսքերի համաձայն, ռումբը պայթեցվել է մետրոյի կայաններից մեկի մոտակայքում: