211652_close_icon
views-count6894 դիտում article-date 18:37 26-04-2015

Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը ողջունեց Ցեղասպանության անմեղ նահատակների ոգեկոչման արարողությանը մասնակցող արտերկրյա հյուրերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան ժամանած ԴԱՀԿ ծառայության գործընկեր ավելի քան 10 երկրների պատվիրակություններ այսօր` ապրիլի 26-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ երթով շարժվել են դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին: Արտերկրյա պատվիրակությունների ներկայացուցիչները մոտեցել և մեկական ծաղիկ են ավելացրել անմոռուկի տեսքով ծաղկեպսակի վրա` ամբողջական տեսք տալով Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակի խորհրդանիշին: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրավերով Հայաստան ժամանած Դատական կատարողների միջազգային միության նախագահը, Շվեդիայի, Ռուսաստանի, Էստոնիայի, Բելգիայի, Հունաստանի, Լիտվայի, Սլովակիայի, Սերբիայի, Վրաստանի և Արցախի համապատասխան կառույցների պատվիրակները կրում էին Հայոց Ցեղասպանությունը խորհրդանշող անմոռուկների կրծքանշաններ: Այնուհետև տեղի է ունեցել Ցեղասպանության նահատակ Սրբերի Բարեխոսական աղոթքի արարողություն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի և մասնակից հոգևորականների կողմից և Մայր Եկեղեցու «Հավատամք» երգչախմբի մասնակցությամբ: Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը ողջունեց Ցեղասպանության անմեղ նահատակների ոգեկոչման արարողությանը մասնակցող արտերկրյա հյուրերին: Իր ելույթում Տեր Հակոբը մասնավորապես նշեց, որ Ցեղասպանության նահատակների համար այսուհետև պետք է կատարվի ոչ թե հոգեհանգստյան կարգ, այլ` նրանց ուղղված բարեխոսական աղոթք, քանի որ նրանք արդեն սրբացվել են: «Եվ թող ամենքիս ներկայությունը, «Հավատամք» երգչախմբի հոգևոր երգեցողության ներքո, առաքվի առ Աստված` ճշմարտության և արդարության վերականգնման համար»: Արարողության ավարտից հետո արտերկրյա պատվիրակությունների անդամներն այցելել են նաև Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել փաստագրական նյութերին, ինչպես նաև` Ցեղասպանության մասին պատմող ֆիլմ դիտել և գրառում կատարել հուշամատյանում: Լուսանկարներրը` Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր