211652_close_icon
views-count3054 դիտում article-date 16:25 16-02-2015

«Հավատամք» հոգևոր միության խումբը և Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը այցելեցին լեյկոզով հիվանդ երեխաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` փետրվարի 16-ին, լեյկոզով հիվանդ երեխաների միջազգային օրվա առթիվ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու «Հավատամք» հոգևոր միությունն իր սոցիալական խմբով և Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի առաջնորդությամբ այցելեց Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն: Տեր Հակոբը նշեց, որ այս այցը համընկել է Մեծ Պահքի առաջին օրվա հետ, այնուհետ կատարվեց Տնօրհնեքի արարողություն, ավանդական և ամենահին կարգերից մեկը, նաև՝ Բժշկության աղոթք՝ լեյկոզով հիվանդ երեխաների առողջացման համար, որից հետո՝ Պահպանիչ աղոթք՝ բժշկական անձնակազմի և ներկաների համար: Տեր Հակոբն իր խոսքում ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր և մտավոր առողջություն մաղթեց հիվանդ երեխաներին, որից հետո «Հավատամք» հոգևոր միության աջակիցների կողմից փոխանցված նվերները հանձնվեցին նրանց: Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+

Նմանատիպ նյութեր