831 դիտում
16:31 27-04-2015
Հայ ավետարանական եկեղեցու պատվիրակությունն այցելել է Սփյուռքի նախարարություն
Ապրիլի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայ ավետարանական եկեղեցու պատվիրակությանը, որի կազմում էին Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահ, Մերձավոր և Միջին Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահ վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանը, Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի գործադիր տնօրեն վերապատվելի Վահան Թութիկյանը՝ կնոջ՝ Ռոզեթ Ռութիկյանի հետ, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության նորընտիր նախագահ դոկտոր Նազարեթ Տարագչյանը՝ կնոջ՝ դոկտոր Անի Տարագչյանի հետ, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսիսյանը, Հայաստանեայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ վերապատվելի Մկրտիչ Մելքոնյանը և Հայ Ավետարանչական ընկերակցության մամուլի և հրատարակչական բաժնի վարիչ Անդրանիկ Մարդոյանը:
Ողջունելով հյուրերին՝ սփյուռքի նախարարը կարևորեց Հայ ավետարանական ընկերակցության հետ սերտ համագործակցությունը և կրթական, սոցիալական, առողջապահական համատեղ ծրագրերի իրականացումը: Նախարարը մասնավորապես նշեց. «Շատ կարևոր է այս օրերին սփյուռքի ակտիվացումը, համախմբումը և մեկտեղումը չթուլացնել, ավելի զորացնել միասնականությունը»:
Քննարկվեցին Ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ հետագա համագործակցության շրջանակները, համատեղ ծրագրերն ու անելիլիքները:
Նմանատիպ նյութեր
2828 դիտում
19:23 13-09-2017
«Հայ օգնության միության» կենտրոնական վարչության պատվիրակությունն այցելել է Սփյուռքի նախարարություն
3323 դիտում
18:30 15-09-2017
Կալիֆոռնիայի հայ երիտասարդաց միության պատվիրակությունն այցելել է Սփյուռքի նախարարություն
2283 դիտում
17:59 27-09-2017
Համազգային հայ կրթական և մշակութային միության պատվիրակությունն այցելել է Սփյուռքի նախարարություն
Այս բաժնից
1048 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1021 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
946 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր